«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Գոյության պայքարն ու կայսրությունները

Գոյության պայքարն ու կայսրությունները
30.10.2024 | 18:02

Այն միտքը, որ պատմության հիմնական տենդենցներից մեկն այն է, որ իմպերիաները աստիճանաբար պետք է վերանան ու հեռանան պատմական ասպարեզից, ինչպես դա տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի ժամանակ, նոր պայմաններում ու նոր տենդենցների ֆոնին պահանջում է ավելի առարկայական անալիզ։

Նման պրոբլեմի անալիզը պետք է սկսել մարդկության պատմության մեկ այլ առանցքային տենդենց հաշվի առնելով, որը կայանում է նրանում, որ գոյության պայքարը մարդկանց միջև մշտապես ուղեկցվել է նրանց ուժերի միավորումով, որն էլ ծնել է պետական ու կազմակերպական միավորների սիստեմատիկ խոշորացման տենդենցը։

Բայց այդ միավորման ու խոշորացման պրոցեսը ունեցել է իր առանձնահատկություններն այն իմաստով, որ միավորվելու ավելի մեծ շանս են ունեցել իրենց էությամբ, այսինքն, լեզվական ու արժեքային առումներով իրար նմանները, որոնք հետապնդել են նաև իրար չհակասող նպատակներ։

Ժամանակակից ձևակերպումով դա այն է, ինչը, Հանթինգթոնի բնորոշմամբ, հայտնի է որպես քաղաքակրթական նմանություն կամ մոտիկություն։

Պետական ու կազմակերպական այլ միավորների նման խոշորացման տենդենցը տոտալ մրցակցային գոյապայքարի էքստրեմալ բնույթի հետևանքն է, մի հանգամանք, որն իր ուժը չի կորցրել նաև ներկա պայմաններում։

Եթե փորձենք ավելի ճշգրիտ քանակական բնորոշում գտնել նշված տենդենցի համար, ապա դա մրցակցության պրոցեսում քաղաքակրթական իմաստով ավելի ու ավելի հզոր դառնալու ձգտումն է, այսինքն, խոշորանալու հետ միասին նաև ավելի էֆեկտիվ դառնալու ձգտումը։

Իսկ եթե այս հարցին նայում ենք նաև պատմական հեռանկարի տեսանկյունից, ապա այն հանգում է հնարավորինս երկար կյանք ունեցող առավելագույն քաղաքակրթական հզորության հաստատմանը։

Քանակապես դա կլինի քաղաքակրթական հզորության և ժամանակի արտադրյալը, որն էլ, ֆիզիկայի նմանությամբ, կլինի որևէ տեսակի պետական կամ կազմակերպական միավորի քաղաքակրթական էներգիան։

Այսինքն, պատմական պարադիգմային տեսանկյունից, դա նշանակում է, որ մրցակցային պայքարում ամեն մի կազմակերպական միավոր ձգտում է իր քաղաքակրթական էներգիայի առավելագույնին, որը տևականորեն հաղթող լինելու ձգտման արտահայտությունն է։

Այս նույն պատմական տրամաբանությունն ու դրա հետևանք տենդենցները այսօր էլ կան, քանի որ դրանք ինվարիանտ են պատմական ժամանակի նկատմամբ, և որոնց պրակտիկ հետևանքը ժամանակակից աշխարհում նոր աշխարհակարգի ձևավորումն է՝ իր նոր բլոկային քաղաքականությամբ, որն էլ նոր իմպերիաների ձևավորման քաղաքականությունն է։

Ինչ վերաբերում է աշխարհակարգ ձևավորելուն, ապա պատմական բոլոր ժամանակներում մարդկությունը բաժանվում է առաջընթացի առաջնորդների, որոնք նոր պարադիգմ են սկզբնավորում և հետևորդների, որոնք հին պարադիգմն են ներկայացնում։

Նոր աշխարհակարգի ձևավորումն էլ իր ավարտին է մոտենում նորի ու հնի ուժային բալանսի ու հավասարակշռության տեսքով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ